Maro Nalbandian - 03 Apo, mamo, karge zis (Armenian folk song)
Автор: AYGABER
Загружено: 18 янв. 2021 г.
Просмотров: 1 433 просмотра
Բալուի (հին Բալահովիտ) բնակչությունից ավանդված «Ափո, մամո, կարգե զիս» հարսանեկան պարերգն է` Մարօ Նալբանդեանի կատարմամբ: Տեղեկությունները վերցված են Բալուի այս և հարսանեկան այլ երգեր գրառել է Բեյրութում ծնված, երկար տարիներ Բրյուսելում ապրած երաժշտագետ, բանահավաք Պետրոս Ալահայտոյանը: 2009 թվականին նա Բոստոնում հրատարակել է «Բալուի երաժշտական-ազգագրական հավաքածո» գիրքը, որտեղ ընդգրկված են իր հավաքած բոլոր երգերը` կից նկարագրություններով:
Նյութի մասին առավել մանրամասն տե'ս https://www.houshamadyan.org/arm/mapo... կայքում:
Տեսնենք, թե Բալուի ավանդությամբ ինչ է հաջորդում նշանադրության ժամանակ «Էլեք պար», «Բալուի լազ պարը» և «Գոգ ախպար» պարերգերին: Դրանից հետո խնամիացող ընտանիքները ճշտում են հարսանիքի օրը, իսկ այդ ժամադրությունից յոթ օր առաջ սկիզբ են առնում փեսացուի կողմի կազմակերպած խրախճանքները: Ի դեպ, խստորեն պահպանվում է այն ավանդույթը, ըստ որի խոսք-կապի ու նշանտուքի այս ամբողջ ընթացքում տղան ու աղջիկը երբեք իրար չեն հանդիպում: Այս յոթ օրվա ընթացքում նրանց հարազատների մասնակցությամբ տեղի ունեցող խրախճանքների ժամանակ ամենահաճախը կատարվող պարերգերից են «Ափո, մամո, կարգե զիս» և առանց խոսքի «Երեք ոտք» պարերգերը:
Այս երգը՝ նման բովանդակությամբ ու մեղեդիով, տարածված է տարբեր գավառներում: Օրինակ, Վանա տարբերակը կոչվում է «Կակո, մարե, կարգե զիս», մեկ այլ տարբերակ հայտնի է «Ջանոյ» վերնագրով՝ • «Ակունք» անսամբլ - Ջանոյ (Armenian fo... :
Մեկ տարբերակ էլ երգում է Անուշ Բալբաբյանը՝ «Չոլի կռունկ»՝ • Չոլի կռունկ ֊ Անուշ Բալբաբյան :
Երգի խոսքերը`
Գըցինք, գըցինք, հեռացանք,
Եարոջ դըրան մօտեցանք,
Տեսանք դուռը կիսաբաց,
Մըտա(նք), առի(նք) թաժա հաց։
Ափօ, մամօ, կարգէ՛ զիս,
Չոլի տըղուն մի՛ տար զիս,
Տանէ չոլեր (ս)պաննէ զիս։
Ափօ, մամօ, կարգէ՛ զիս,
Ջուլհակ տըղուն մի՛ տար զիս,
Մագոգ կոյրէ, ծեծէ զիս։
Ափօ, մամօ, կարգէ՛ զիս,
Չօպան տըղու տուէք զիս,
Սեւ մաքու կաթ խըմցընէ,
Սեր ու մածուն կերցընէ։

Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: