Популярное

Музыка Кино и Анимация Автомобили Животные Спорт Путешествия Игры Юмор

Интересные видео

2025 Сериалы Трейлеры Новости Как сделать Видеоуроки Diy своими руками

Топ запросов

смотреть а4 schoolboy runaway турецкий сериал смотреть мультфильмы эдисон
dTub
Скачать

Պարույր Սեւակ - Ղողանջ եղեռնական (կարդում է Հարություն Արզումանյանը)

Автор: Harutyun Arzumanyan

Загружено: 2024-04-24

Просмотров: 1284

Описание:

Ղողանջ եղեռնական
Հատված Պարույր Սևակի «Անլռելի Զանգակատուն» պոեմից

Խանգարե՞լ, ինչի՞ համար...

Գարուն էր: Չեկած ամառ՝
Փուլ եկավ երկնակամար,
Ձյուն մաղեց մեր բաց գլխին,
Ձյուն մաղեց՝ կրակի՛ պես...
-Գարուն ա, ձուն ա արել...
Գետերը մեր երերման
Հոսեցին՝ երակի՛ պես...
Արունը ջուր ա դառել...
Ձորերը շիրիմ դարձան,
Վիհերը՝ գերեզմանոց.
-Ջուրը մեր տունն ա տարել...
Ամեն քար՝ լուռ մահարձան,
Ամեն տուն՝ վառման հնոց.
-Բնավեր հավք ենք դառել...
Ինչքան բառ՝ ո՜ղջը մրմունջ,
Ինչքան երգ՝ ո՜ղջը լալով,
-Զուլում էր, զուլո՜ւմ, լաո՛...
Թրի դեմ, սրի, հրի՝
Լոկ մանգաղ, լոկ բահ ու մաճ.
-Տնավե՜ր-բնավե՜ր լաճ...
Մեր հողը, մեր հայրենին,
Մեր երկիրն ամայացավ.
-Սև՜ հագիր, սևսիրտ մարե...
Հինավուրց տոհմիկ մի ազգ
Չմեռա՜վ, այլ...մահացա՛վ.
-Գարուն ա, ձուն ա արել...

Գարուն էր: Ամառ եկավ,
Ձագ հանեց ձորում կաքավ,
Իսկ հայը զրկվեց ձագից,
Իր պոռթկան թոնրի տաքից,
Իր մորից, հորից, յարից,
Իր բնից ու աշխարհից.
-Գարուն ա, ձուն ա արել...

...Ա՜խ, ինչպե՞ս, ո՞նց մոռանալ
Արհավիրքն այն օրերի.
-Աշխարքում ով մոռանա՝
Ջուխտ աչքով թող քոռանա...

Գառնարած - հովիվ - նախրորդ
Ետ չեկան սար-ձորերից...
Կեսօրին էլ ո՞վ երգեր.
-Սարերը հով չեն անում,
Իմ դարդին դարման անում...
Հնձվորը արտում մորթվեց
Իր ձեռքի սուր մանգաղով...
Խեղճ հարսը էլ ո՞նց երգեր.
-Քաղվորին հաց եմ բերում,
Բերանը բաց եմ բերում,
Ձկնորսը Վանա ծովում
Չփրկվեց ճարպիկ լողով...
Աղջիկը զո՜ւր էր կանչում.
-Իմ ծամթել տամ լողվորչուն...
Երկրի մեջ մարդ չմնաց՝
Մարդ թաղեր մարդու նման...
Ա՜խ, մնար մե՛կը գոնե
Ու կանչեր.
-Դլե յամա՜ն...
Ա՜խ, ինչպե՜ս, ո՞նց մոռանալ
Արհավիրքն այն օրերի.
-Աշխարքում ով մոռանա՝
Ջուխտ աչքով թող քոռանա...

...Ջահերը վառ մնացին
Ժամերգվող եկեղեցում,
Ժամհարին կախ տվեցին
Պարանից զանգակատան...

Ջաղացից աղուն բերող
Ալրոտված խեղճ գյուղացուն
Իր սայլը դագաղ դարձավ,
Ալյուրը՝ արնոտ պատան...

Մայրն ընկավ՝ ծիծը թողած
Իր թմբլիկ մանկան բերնում.
Ծծի տեղ ցից խրելով՝
Խեղդեցին մինուճարին...

Տատն ընկավ՝ ձեռքը մեկնած
Կչկչան հավի թառին.
Իր հիվանդ թոռան համար
Խորոտիկ ճուտ էր բռնում...

Կալի մեջ պապիկն ընկավ,
Իր ոսկե թեղն էր էրնում,
Որպեսզի տուրքը թուրքին
Օր առաջ շուտ վճարի...

Ով ծաղիկ հաց էր թխում՝
Խորովվեց թոնրի ծխում...
Ով հասել ուխտատեղի,
Վառել էր մոմը դեղին,
Մոմի դեմ իջել էր ծունր
Ու հայցում էր աստըծուն,
Որ բաշխի մի լաճ տղա,-
Իր արյամբ մոմը մարեց՝
Չավարտած «Տե՜ր, քեզ մեղա՛»-ն...
-Գարուն ա, ձուն ա արել...

...Խոցեցին ու ջնջեցին,
Հատեցին հաստ ու բարակ,
Հոշեցին ու տանջեցին,
Փշրեցին, տվին կրակ.
Վաթեցին արյուն-արցունք,
Ներկեցին ձոր ու բարձունք,
Քանդեցին երկինք մի լուրթ,
Մորթեցին մի ժողովուրդ,
Հացառատ մի ողջ աշխարհ
Սարքեցին փշրանք-նշխար,
Սո՜ւրբ նշխար՝ շա՛ն բերանում,-

Ուզեցին մի հայ թողնել,
Եվ այն էլ... թանգարանում...
-Գարուն ա, ձուն ա արել...

Պարույր Սեւակ - Ղողանջ եղեռնական (կարդում է Հարություն Արզումանյանը)

Поделиться в:

Доступные форматы для скачивания:

Скачать видео mp4

  • Информация по загрузке:

Скачать аудио mp3

Похожие видео

Պ.ՍԵՎԱԿ ԱՆԼՌԵԼԻ  ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ ԿԱՐԴՈՒՄ Է՝ ՆՈՒՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

Պ.ՍԵՎԱԿ ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ ԿԱՐԴՈՒՄ Է՝ ՆՈՒՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

Փաշինյանի աճեցրած խուլիգանը. Ո՞վ է սպառնացել սպանել Վեհափառին

Փաշինյանի աճեցրած խուլիգանը. Ո՞վ է սպառնացել սպանել Վեհափառին

ПОСЛЕ СМЕРТИ ВАС ВСТРЕТЯТ НЕ РОДСТВЕННИКИ, А.. ЖУТКОЕ ПРИЗНАНИЕ БЕХТЕРЕВОЙ. ПРАВДА КОТОРУЮ СКРЫВАЛИ

ПОСЛЕ СМЕРТИ ВАС ВСТРЕТЯТ НЕ РОДСТВЕННИКИ, А.. ЖУТКОЕ ПРИЗНАНИЕ БЕХТЕРЕВОЙ. ПРАВДА КОТОРУЮ СКРЫВАЛИ

Baruyr Sevag

Baruyr Sevag

Շահումյան․ 20-րդ դարի ամենահակասական հայ կերպարը — Լենինի ժառանգ՞, թե Առաջին Հանրապետության թշնամի՞

Շահումյան․ 20-րդ դարի ամենահակասական հայ կերպարը — Լենինի ժառանգ՞, թե Առաջին Հանրապետության թշնամի՞

Իմ խաղաղ երեկոն է հիմա/Im Khaghagh Erekon e Hima-Կատարում են Գեղհովիտի կիթառահարները

Իմ խաղաղ երեկոն է հիմա/Im Khaghagh Erekon e Hima-Կատարում են Գեղհովիտի կիթառահարները

Պարույր Սեւակ - Խաղալիք սարքողը Paruyr Sevak (կարդում է Հարություն Արզումանյանը)

Պարույր Սեւակ - Խաղալիք սարքողը Paruyr Sevak (կարդում է Հարություն Արզումանյանը)

ДНК армян — одно из генетических чудес планеты

ДНК армян — одно из генетических чудес планеты

Ես քեզ չեմ վախեցնում, հանգստացի. թեժ բանավեճ Արման Ծառուկյանի և Շարա Բուլետի միջև

Ես քեզ չեմ վախեցնում, հանգստացի. թեժ բանավեճ Արման Ծառուկյանի և Շարա Բուլետի միջև

Դաժան վթար Ամանորի շեմին Շիրակի մարզում. կա 3 զոհ, 2 վիրավոր

Դաժան վթար Ամանորի շեմին Շիրակի մարզում. կա 3 զոհ, 2 վիրավոր

Vladimir Abajyan - Anlreli zangakatun

Vladimir Abajyan - Anlreli zangakatun

Ավետարան Ըստ Ղուկասի || Աստվածաշունչ || Նոր Կտակարան

Ավետարան Ըստ Ղուկասի || Աստվածաշունչ || Նոր Կտակարան

Просыпаетесь между 3 и 5 утра? Сделайте ЭТИ 5 вещей | Еврейская Мудрость

Просыпаетесь между 3 и 5 утра? Сделайте ЭТИ 5 вещей | Еврейская Мудрость

Սոս Սարգսյան․ ինձ բաց թողեք, ես գնամ

Սոս Սարգսյան․ ինձ բաց թողեք, ես գնամ

Жириновский предсказал, когда завершится война в Украине —и всё идёт по его плану!

Жириновский предсказал, когда завершится война в Украине —и всё идёт по его плану!

Мир замер, то что нашли в структуре Туринской Плащаницы шокировало всех…

Мир замер, то что нашли в структуре Туринской Плащаницы шокировало всех…

Если у тебя спросили «Как твои дела?» — НЕ ГОВОРИ! Ты теряешь свою силу | Еврейская мудрость

Если у тебя спросили «Как твои дела?» — НЕ ГОВОРИ! Ты теряешь свою силу | Еврейская мудрость

КОВЧЕГ НОЕВ НАЙДЕН. Секретная экспедиция НКВД на Арарат — из 12 вернулись 4

КОВЧЕГ НОЕВ НАЙДЕН. Секретная экспедиция НКВД на Арарат — из 12 вернулись 4

Зачем Советские Моряки СКИНУЛИ Бушлаты в -15°C? Немцы ЗАСТЫЛИ от Ужаса

Зачем Советские Моряки СКИНУЛИ Бушлаты в -15°C? Немцы ЗАСТЫЛИ от Ужаса

«Сыграй На Пианино — Я Женюсь!» — Смеялся Миллиардер… Пока Еврейка Не Показала Свой Дар

«Сыграй На Пианино — Я Женюсь!» — Смеялся Миллиардер… Пока Еврейка Не Показала Свой Дар

© 2025 dtub. Все права защищены.



  • Контакты
  • О нас
  • Политика конфиденциальности



Контакты для правообладателей: [email protected]