Restart Gavar Youth NGO

Կազմակերպության առաքելությունն է նպաստել երիտասարդների մասնակցությանը համայնքային որոշումների կայացմանը եւ նրանց կրթամշակութային կյանքի ակտիվացմանը՝ որպես Գավառում ժողովրդավարության զարգացման կարեւոր բաղադրատարր։«Ռեստարտ Գավառ» ԵՀԿ-ի տեսլականն է ստեղծել ակտիվ երիտասարդական համայնք Գավառում եւ հարակից շրջաններում, որը ակտիվորեն կհամագործակցի ՏԻՄ-ի հետ եւ կնպաստի համայնքների զարգացմանը՝ խթանելով քաղաքացիական ակտիվությանը։
Կազմակերպության ռազմավարական նպատակներն են.
Նպաստել երիտասարդների համայնքային ներգրավածությանը և իրազեկվածության մակարդակի բարձրացմանը՝ գործնական հմտություններ տրամադրելու միջոցով։
Նպաստել երիտասարդների հասարակական ներգրավվածության և կամավորական գործունեության ընդլայնմանը։
Նպաստել Գավառ համայնքի երիտասարդների կրթական մակարդակի բարձրացմանը։
Աջակցել երիտասարդների մասնագիտական աճին եւ խթանել նրանց դրական զարգացմանը։

#restartgavar #գավառ #ՌեստարտԳավառԵրիտասարդականՀԿ #Gavar #Restart