Երիտասարդական զրույցներ Նարեկ Արևշատյանի հետ |
Автор: Restart Gavar Youth NGO
Загружено: 2025-07-22
Просмотров: 227
Այս փոդքասթի հյուրն է Նարեկ Արևշատյանը՝ ակտիվ քաղաքացի, ով երկար տարիներ աջակցում է երիտասարդական նախաձեռնություններին և հասարակական կազմակերպությունների աշխատանքին։
Զրույցի ընթացքում Նարեկը կիսվում է իր տեսակետով՝ ինչու է այսօր հատկապես կարևոր լրջորեն վերաբերվել ՀԿ-ների գործունեությանը, համագործակցել նրանց հետ և վստահել երիտասարդներին։
Նա ընդգծում է, որ երիտասարդները ոչ միայն ապագայի հույսն են, այլ հենց այսօրվա փոփոխությունների շարժիչ ուժը։ Նրանք իրենց նախաձեռնություններով, էներգիայով և նվիրվածությամբ ձևավորում են համայնքի ապագան։
Նարեկը որպես օրինակ բերում է Մանվել Գևորգյանի, Նոնա Հովեյանի և Սաթենիկ Մելոյանի պատմությունները՝ ցույց տալով, թե ինչպես կարող է կամավորությունն աստիճանաբար վերածվել առաջնորդության։
Այս զրույցը նվիրված է ոգեշնչմանը, վստահությանը և համայնքի ու երիտասարդների արդյունավետ համագործակցությանը։ Միացե՛ք մեզ՝ լսելու Նարեկի մտքերը և գաղափարները՝ հասարակական ակտիվության ու թիմային աշխատանքի կարևորության մասին։
«Ռեստարտ Գավառը փոփոխությունների մեկնարկ 2025» ծրագիրն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի՝ ԵՄ ֆինանսավորմամբ ընթացող «Դիմակայուն քաղաքացիական հասարակություն Արեւելյան գործընկերության տարածաշրջանում» ծրագրի շրջանակում։ Ծրագրի ենթադրամաշնորհները համաֆինանսավորվում են Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից։
#RestartGavar #GavarYouthNGO #ՌեստարտԳավառ #թիմԸՆՏԱՆԻՔ #
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: