Популярное

Музыка Кино и Анимация Автомобили Животные Спорт Путешествия Игры Юмор

Интересные видео

2025 Сериалы Трейлеры Новости Как сделать Видеоуроки Diy своими руками

Топ запросов

смотреть а4 schoolboy runaway турецкий сериал смотреть мультфильмы эдисон
dTub
Скачать

Ազգային երգ ու պարերի շարք┃Դոնի յար, Հայրո, Հանինա, Գը քէլէր┃Armenian Folk Songs and Dances

Автор: Մերի Սերոբյան

Загружено: 2025-11-11

Просмотров: 195

Описание:

Սեպտեմբերի 26-ը Անդրանիկ Հովհաննիսյանի ծննդյան օրն է, նա կդառնար 70 տարեկան․․․ Այդ առիթով «Վան» ավանդական երգի-պարի խումբը, որն Անդրանիկ Հովհաննիսյանը ղեկավարել է երկար տարիներ, կազմակերպել էր միջոցառում։ Եկել էին Անդրանիկ Հովհաննիսյանի ընտանիքի անդամները, ընկերները, ինչպես նաև մարդիկ, ովքեր պարզապես ճանաչել ու սիրել են նրան։

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին արխիվային տեսանյութեր՝ սիրելի Անդրանիկ հոպարի մասնակցությամբ, իր ընկերներն ու հարազատները կիսվեցին իր մասին անչա՜փ բարի ու հուզիչ հուշերով, պատմություններով։ Միասին երգեցինք այն երգերը, որոնք այդքա՜ն սիրում ու փայփայում էր Անդրանիկ հոպարը։

Անդրանիկ Հովհաննիսյանը իր ողջ կյանքը նվիրել է հայկական ազգային երգերի ու պարերի պահպանմանն ու տարածմանը։ Հայրիկ Մուրադյանի և նրա դուստր Մարո Մուրադյանի ջանքերով ստեղծված «Ակունք» և «Վան» ազգագրական խմբերի ամենավաղեմի ու նվիրյալ անդամներից էր։ Եղել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի՝ Հայրիկ Մուրադյանի անվան «Վան» ազգագրական երգ ու պարի խմբի գեղարվեստական ղեկավարը։

Արմատներով սասունցի Անդրանիկ հոպարը պարզապես երգ չէր երգում, պար չէր պարում, նա իր երգով ու պարով խոսեցնում էր հայկական բնաշխարհը, պատմությունը, թույլ տալիս ամենախորքային ու նուրբ կերպով հասկանալ հայկական մշակույթը։ Անհնար էր լսել Անդրանիկ հոպարին ու չսիրահարվել հայկական ֆոլկլորին։

~ ~ ~
Միջոցառումն ավարտվեց ավանդական երգ ու պարերի շարքով։

Տեսանյութում հնչող երգերի բառերը՝

1․ Դոնի յար

Դոնի, դոնի, դոնի յարե,
Հըլեյ դոն, դոնե յար։

Մըր տուն ձըր տուն մոտիկ-մոտիկ,
Իջնինք բաղչեն քաղինք խոտիկ,
Բերինք դնինք մսրան մոտիկ,
Իշկինք վիր յարն է խորոտիկ,
Ըմ յար քընց քուգն է խորոտիկ:

Մեր տան հետիվ ծառ սալորի,
Ձեր տան հետիվ ծառ սալորի,
Սալոր իյնա, չգըլորի,
Ով օր ուտի, չհալվորի։

Մեր տան հետիվ բուլ մը թըզի,
Ձեր տան հետիվ բուլ մը թըզի,
Էրկու նոր հարս մեջ հլըզին,
Զաղեկն ընձի, զգոթին քեզի:

Մեր տան հետիվ առու հանած,
Ձեր տան հետիվ առու հանած,
Բոլըրե բոլոր ռեհան ցանած,
Էրթամ ուզիմ նոր նշանած։

Մեր տան հետիվ քառսուն կարաս,
Ձեր տան հետիվ քառսուն կարաս,
Քառսուն կարսի գինին է հաս,
Ամեն կարսին պագ մը մի տաս։

Մեր տան հետիվ ծառ մը պնդուկ,
Տերտեր էկավ մորուք կնդուկ,
Առավ յուր յար մտավ սնդուկ,
Մտան սնդուկ ջարդին պնդուկ,,
Կնիկն եկավ թևէր քշտուկ,
Գլխին ջարդեց տասը պնդուկ։

2․ Հայրո

Հայրոն հայրանըմ, հայ, հայրոն հայրանըմ,
Հայրոն հայրանըմ, չոլի ջեյրանըմ:

Հայրոն նստեր է վըր թոնրա շրթան,
Խմեր է խայֆեն, դրեր վըր ծնկան:

Հայրոն նստեր է օդու մութ քնջան,
Խռով է կնգան, կապեր է խունջան:

Հայրոն կայներ է վըր օդու քնջան,
Աշկը գցեր է դրկցու կնգան:

Գացինք Ալեքպոլ, բերինք ջուխտըմ սոլ,
Ես ու իմ յարը հագնինք դորեդոր,
Հայրոն ու յարը հագնին դորեդոր:

3․ Հանինա

Սասնա կելներ բարակ ծուխ,
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու,
Յարուգ մ’ունիմ Բուլանուխ,
Ջանինա, նինա, նինա,
Ջանինա վառա ես:

Հանինա, նինա, նինա,
Հանինա, նինա, նինա,
Հանինա ես ու դու,
Հանինա, նինա, նինա
Հանինա, նինա, նինա,
Հանինա վառա ես:

Դու պզդիկիս բարով մեծնաս,
Խորոտիկ նոր հարս դառնաս։

Քու հեր չուզե քիզ կարգե,
Խաբար չէ զիս կմորթե։

Քու խալեր պարզ քանց լուսնագ,
Քու աչքեր քանց արեգակ։

Սաղ կեղով հաստատ կինան,
Ըմ ցավին տեղմը չեղավ։

Գժվիմ գընգնիմ սերե սար,
Էղի տու ինձ փրգարար։

4․ Գը քէլէր

Հէյ, գը քէլէր, գը քէլէր,
Գը քէլէր, հայ, գը քէլէր
Գը քէլէր, ջան, գը քէլէր:

Ձամերն էր օսկի թելեր,
էրեսն էր լուսնագ պօլօր,
Աչքերն էր բալաք բիլօր,
Ընքերն էր խումար ու գեռ,
Քթիգն էր սուլթան սիսեռ:

Գը քէլէր, հայ, գը քէլէր,
Սասնու խօրօդիգ գաքվուգ,
Մանդրիգ դօղերուն մեռնիմ:

Հէյ, գը քէլէր․․․

Լեզուն էր բլբուլն ի խաղ,
Թշերն էր խնձորն ի շաղ,
Ադամն էր սադաֆի շար,
Բռգունքն էր պարագ ի լար,
Բօյ-բուսաթ բարդին էր փէշք,
Շօրօրն էր գաքավի քէլք:

Գը քէլէր, հայ, գը քէլէր,
Ընձի շադ գը վայէլէր,
Սասնու խօրօդիգ գաքվուգ:
Գը քէլէր, հայ, գը քէլէր,
Ընձի շադ գը վայէլէր,
Սանդրիդ դօդերուն մեռնիմ:

Հէյ, գը քէլէր․․․

Նխշուն մեզարօվ աղջիգ,
Քո գին հըզարօվ աղջիգ,
Գայներ իս ախպրի ագան,
Քո շողք դէմ արեգագան:

Հըզար էրնագ քո դիրուն,
Վառվուգ իմ ես քո սիրուն,
Սասնու խօրօդիգ գաքվուգ:
Հըզար էրնագ քո դիրուն,
Վառվուգ իմ ես քո սիրուն,
Սանդրիդ դօդերուն մեռնիմ:

Միջոցառումը տեսագրեցին՝ Տիգրան Մադոյանը, Մերի Սերոբյանը, Աստղիկ Մախսուդյանը, Սիմա Օհանյանը։

«Վան» ազգային երգ ու պարի խմբի ֆեյսբուքյան էջը՝
  / vanfolkensemble  
Ինստագրամում՝ van_folk_ensamble

Տիգրան Մադոյանի ֆեյսբուքյան էջը՝   / tigran.madoyan  
Տիգրան Մադոյանի յութուբյան ալիքը՝
   / @tigranmadoyan  
Ինստագրամում՝ tigran.madoyan

Ազգային երգ ու պարերի շարք┃Դոնի յար, Հայրո, Հանինա, Գը քէլէր┃Armenian Folk Songs and Dances

Поделиться в:

Доступные форматы для скачивания:

Скачать видео mp4

  • Информация по загрузке:

Скачать аудио mp3

Похожие видео

«Բումերանգի օրենքը. «դաշնակների» գաղտնի ժողովին» Տիգրան Սիմոնյանի սուր արձագանքը...

«Բումերանգի օրենքը. «դաշնակների» գաղտնի ժողովին» Տիգրան Սիմոնյանի սուր արձագանքը...

Армяне правили столицей Грузии? История, которую скрыли

Армяне правили столицей Грузии? История, которую скрыли

«Աստված էլ բեթարից ազատի․ Անտիպ Նախապատմությունը և Ժամանակակից Կիրառությունը»...

«Աստված էլ բեթարից ազատի․ Անտիպ Նախապատմությունը և Ժամանակակից Կիրառությունը»...

Սասնա երգ ու պարերի շարք┃Շամ քելեցի, Ես ու զիմ յարն ինք քնքուշ, Հելի էրթանք չայիրները, Մայրոքե

Սասնա երգ ու պարերի շարք┃Շամ քելեցի, Ես ու զիմ յարն ինք քնքուշ, Հելի էրթանք չայիրները, Մայրոքե

Շորորա (Գուսան Շերամ)

Շորորա (Գուսան Շերամ)

Кто предаст Россию?! Арчена ясновидящая из Индии

Кто предаст Россию?! Арчена ясновидящая из Индии

ДАГЕСТАНКА — Не ОЖИДАЛА такого от АРМЯН! Что Армяне СДЕЛАЛИ с моей семьёй #армения #армяне #истории

ДАГЕСТАНКА — Не ОЖИДАЛА такого от АРМЯН! Что Армяне СДЕЛАЛИ с моей семьёй #армения #армяне #истории

Ազգային երգ ու պարերի շարք┃Զինչ ու զինչ, Մայրոքե, Նարե┃Armenian Folk Songs and Dances

Ազգային երգ ու պարերի շարք┃Զինչ ու զինչ, Մայրոքե, Նարե┃Armenian Folk Songs and Dances

Что такое Туран? Чем он грозит России, Армении, Грузии и Ирану?

Что такое Туран? Чем он грозит России, Армении, Грузии и Ирану?

Թամար տատի անուշ երգերն ու պատմությունները

Թամար տատի անուշ երգերն ու պատմությունները

Կարդում է Սոս Սարգսյանը - Մարոն (Հ. Թումանյան)

Կարդում է Սոս Սարգսյանը - Մարոն (Հ. Թումանյան)

Предатель в орденах! Как простая учительница разоблачила героя!

Предатель в орденах! Как простая учительница разоблачила героя!

Կիլիկան Հայաստանի պատմական երգերը Մարիաննա Տիգրանյանի հետ (Մեր երգերը և մենք)

Կիլիկան Հայաստանի պատմական երգերը Մարիաննա Տիգրանյանի հետ (Մեր երգերը և մենք)

Էրոտիկ քասթինգ, Նիկոլի վրեժը Մենդելևից, պետություն-Աստված կապ,  թալան և աղոթքի նախաճաշ | Կամեռ 23

Էրոտիկ քասթինգ, Նիկոլի վրեժը Մենդելևից, պետություն-Աստված կապ, թալան և աղոթքի նախաճաշ | Կամեռ 23

Ara Gevorgyan - Yerevan / Արա Գևորգյան - Երևան

Ara Gevorgyan - Yerevan / Արա Գևորգյան - Երևան

Dato & Khazal  1

Dato & Khazal 1

КАВКАЗ! Редкие кадры из ЖИЗНИ ПАСТУХОВ! Рецепт настоящего БЕШБАРМАКА! Хычины! Жизнь балкарцев

КАВКАЗ! Редкие кадры из ЖИЗНИ ПАСТУХОВ! Рецепт настоящего БЕШБАРМАКА! Хычины! Жизнь балкарцев

Ազգային երգ ու պարերի շարք┃Ախ, Սոնա յար, Ապարանի գյովնդ, Խորոտիկ┃Անդրանիկ Հովհաննիսյանի 70-ամյակ

Ազգային երգ ու պարերի շարք┃Ախ, Սոնա յար, Ապարանի գյովնդ, Խորոտիկ┃Անդրանիկ Հովհաննիսյանի 70-ամյակ

Ֆիլմ թարգմանված Հայերեն

Ֆիլմ թարգմանված Հայերեն

Армения! Самое интересное за 4 дня

Армения! Самое интересное за 4 дня

© 2025 dtub. Все права защищены.



  • Контакты
  • О нас
  • Политика конфиденциальности



Контакты для правообладателей: [email protected]