«Վերնատուն». Արչի Հարություն Կալենց․ Հայաստան-Սփյուռք մշակութային կապը 24.11.2025
Автор: Հայաստանի Հանրային Ռադիո / Public Radio of Armenia
Загружено: 2025-11-24
Просмотров: 55
Գերմանիայում բնակվող արվեստագետ Արչի Հարություն Կալենցը պատմում է երևանյան իր այցելության, մասնավորապես՝ երկօրյա Հայ արվեստի և մշակույթի համաժողովի, Գերմանիայում իր մշակութային գործունեության, ինչպես նաև իր պապի՝ հայկական գեղանկարչության ինքնատիպ արվեստագետներից մեկի՝ Հարություն Կալենցի Իտալիայում վերջերս տպագրված նոր պատկերագրքի մասին։
Աշխարհի տարբեր երկրներից ժամանած արվեստի ու մշակույթի գործիչների մասնակցությամբ այս երկօրյա համաժողովը, որին մասնակցել է նաև Արչի Կալենցը, նպատակ ուներ զարգացնել ու շարունակական դարձնել Հայաստանի և սփյուռքի միջև մշակութային կապերն ու համագործակցությունները։
«Մենք երկարատև ռազմավարությունների կարիք ունենք, դա ոչ միայն իմ, այլև ֆորումի մասնակիցների պահանջն էր։ Եվ դա պիտի լինի պետական ծրագիր․ անհրաժեշտ է ազգային ինստիտուտների ցանց, այնպիսին, ինչպիսին, օրինակ, Չինաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտը, Գերմանական Գյոթե ինստիտուտը կամ Իսպանիայի Սերվանտես ինստիտուտը։ Նման ստրուկտուրա է պետք, քանի որ մենք ցրված ենք աշխարհով մեկ, և կարևոր է, որ լինի ծրագիր, որը կաշխատի բոլորի համար»,— ասում է Արչի Կալենցը։
Նա նշում է, որ հաճախ սփյուռքում տեղի ունեցող մշակութային իրադարձությունների մասին պատահական է իմանում. «Օրինակ՝ արդեն 10 տարի Բեռլինում կազմակերպվում են մշակույթի օրեր, նմանատիպ ծրագիր կա նաև Շտուտգարդում, բայց ես դրանց մասին շատ պատահական եմ իմանում սոցիալական ցանցերից։ Ինչու՞ մենք չիմանանք, թե ինչ է տեղի ունենում Լատինական Ամերիկայում կամ այլ վայրերում»։ Արվեստագետը նաև իր մտահոգությունն է հայտնում Հայաստանում մեծածավալ նախագծեր իրականացնելու վերաբերյալ։ «Օրինակ, ես կուզենայի մեծ ծավալով նախագծեր բերել Հայաստան՝ թե՛ հայ, թե՛ գերմանացի և թե՛ եվրոպացի արվեստագետների մասնակցությամբ, բայց ես սարսափում եմ բյուրոկրատական ընթացակարգից և մի շարք օրենքների բացակայությունից»։
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: