«Երկրորդ շնչառություն». 94-ամյա Ռոզա Մխիթարյան. 180 դեր, երկարակյաց կյանք և բարության բանաձև
Автор: Հայաստանի Հանրային Ռադիո / Public Radio of Armenia
Загружено: 2026-01-21
Просмотров: 35
ՀՀ ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանը 94 տարեկանում էլի բեմ կբարձրանար, բայց անկեղծանում է՝ իր «հազիվ քառորդ մասն է մնացել», կեցվածքն այլևս սրտովը չէ: 180 դեր, ներկայացում ու կյանք. «Այդքան մարդու կյանք ապրողը ո՞նց կլինի: Այ հենց այսպիսի՛ն կլինի... շատ բան տեսած, շատ բան ապրած, շատ բան զգացած: Թատրոնն ինձ համար կենսական անհրաժեշտություն է, կյանք տվող մի ուժ է»,- ասում է նա՝ հիշելով, որ վերջին դերը խաղալուց հետո դեռ մի տարի էլ չի անցել: Իրեն երկարակյաց է համարում լավ հիշողության ու նաև բարության շնորհիվ. չարին երբեք նույն կերպ չի պատասխանել:
Լավատես մնալու, ծանր օրերը չհիշելու համար տիկին Ռոզան իր բանաձևն ունի՝ դերերն է կրկնում, ասմունքում է. «Տարիներս, տարիներս, մեն մի օրով հավաքվեին, գային, գային և աճյունիս վրա լային... իմ բախտավոր, աղետավոր տարիներս, կանաչ-կարմիր, սև-սպիտակ ապրած բոլոր տարիներս, տարիներս...»։
Տասնամյակներ շարունակ «թատրոն-ես-ընտանիք» եռամիասնության մեջ հավասարակշռված նավարկած տիկին Ռոզան այսօր մարդկային պարզ ու հասարակ երազանք ունի. կուզենա, որ թոռը զավակ ունենա, ու եթե ցանկանան՝ թող անունը Ռոզա դնեն...
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: