Արարատի մարզի Հայանիստ գյուղի դպրոցի 300-ից ավելի աշակերտներ դասապրոցեսն անցկացնում են դրսում
Автор: Shamshyan
Загружено: 2021-05-04
Просмотров: 8743
Արդեն 20 օրից ավելի է, արարատի մարզի Հայանիստ գյուղի միջնակարգ դպրոցում աշակերտները դասապրոցեսն անցկացնում են բացօթյա տարածքում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 10-ին ուժեղ քամու հետևանքով դպրոցի տանիքն ամբողջությամբ պոկվել է։ Այսօր՝ մայիսի 4-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում դպրոցի տնօրեն Արմինե Ավետիսյանն ասում էր. «Ապրիլի 10-ին ուժեղ քամու հետևանքով տանիքը պոկվեց ու թափվեց։ Միակ սփոփանքը նա էր, որ տուժածներ չեղան, բայց դպրոցը միլիոնների վնաս է կրել։ Հաջորդ օրն անձրևն իր սև գործն արեց. 3-րդ հարկից ստիպված իջել ենք մյուս հարկեր և դասապրոցեսները չխաթարելու նպատակով նույնիսկ դրսում ենք դասերն անցկացնում։ Մինչ այդ, սակայն, 3 օր հեռավար անցկացրեցինք, սակայն նպատակահարմար գտանք՝ ավելի լավ է դրսում, քան հեռավար։
Մանրամասները` https://shamshyan.com/hy/article/2021...
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: