Популярное

Музыка Кино и Анимация Автомобили Животные Спорт Путешествия Игры Юмор

Интересные видео

2025 Сериалы Трейлеры Новости Как сделать Видеоуроки Diy своими руками

Топ запросов

смотреть а4 schoolboy runaway турецкий сериал смотреть мультфильмы эдисон
dTub
Скачать

ՀՀ վարչապետն ու ԳԴՀ կանցլերը ստորագրել են ռազմավարական հռչակագիր ու հանդես եկել ասուլիսով

Автор: A1plus

Загружено: 2025-12-10

Просмотров: 703

Описание:

Նիկոլ Փաշինյանը և Ֆրիդրիխ Մերցը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԳԴՀ դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։

Ստորև ներկայացվում են ՀՀ վարչապետի և ԳԴՀ դաշնային կանցլերի հայտարարությունները.

ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերց - Տիկնայք և պարոնայք,

ողջունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բարի գալուստ Բեռլին, ուրախ եմ սիրելի Նիկոլ, որ այսօր մենք հանդիպում ենք։ Սա ևս մեկ անգամ շեշտում է վերջին տարիներին մեր երկրների լավ հարաբերությունների դինամիկան։ Այս տարվա մայիսին Դաշնային նախագահը Հայաստանում էր, առաջին անգամ Գերմանիայի նախագահը այցելեց Հայաստան։ Ես էլ հավանաբար առաջիկայում կլինեմ Հայաստանում, 2026 թվականի մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն է անցկացվելու Երևանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է լինելու հյուրընկալողը Հայաստանում։ Սա իմ օրացույցի բաղկացուցիչ մասն է։

Մեր սերտ համագործակցությունը շատ կարևոր է այս անհանգիստ ժամանակներում։ Ինչ վերաբերում է Ձեր տարածաշրջանին, սրտանց շնորհավորում եմ, պարոն վարչապետ, որ Ձեզ և Ադրբեջանի նախագահին հաջողվեց խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության գալ։ Դա մեծ գործ է։ Դաշնային Կառավարությունն այս հարցում մշտապես աջակցել է Հայաստանին և Ադրբեջանին։

Ուրախ եմ մարտին համաձայնագրի շուրջ համաձայնության և Վաշինգտոնում օգոստոսին՝ նաև տրանզիտային և երթուղիների հետ կապված համաձայնության համար։ Սա բարեկեցության, խաղաղության և զարգացման համար շատ կարևոր է։ Հարավային Կովկասի համար սա շատ դրական ազդակ է, որն այս տարածաշրջանից անդին է հասնում։ Քաջալերում եմ Ձեզ հաջորդ քայլերը կատարելու հարցում` լուծելու մնացյալ հարցերը Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Մեր առանձնազրույցի ժամանակ մանրամասնորեն խոսեցինք այդ մասին, երկու կողմերին Գերմանիան կշարունակի աջակցել այս հարցում։

Տիկնայք և պարոնայք,

Այսօր այս իմաստով, այս համատեքստում մենք ստորագրեցինք Գերմանիայի և Հայաստանի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի հռչակագիրը։ Մեր երկու երկրներն աշխատում են բոլոր ոլորտներում։ Երևանում կբացվի «Գյոթե» ինստիտուտ, համագործակցում են բուհերը, քաղաքները։ Ուրախ եմ, որ այս պահին Գերմանիայում բացվում են մի քանի «Թումո» կենտրոններ, որտեղ երիտասարդները ստեղծագործական եղանակով ճանաչում են նորարար տեխնոլոգիաները։ Ինտենսիվացրել ենք նաև մեր հարաբերությունները տնտեսական ոլորտում, գերմանական ընկերությունները մեծացնում են իրենց հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, քանի որ տարածաշրջանը և Հայաստանը կարևոր են Ասիայի և Եվրոպայի միջև՝ որպես հանգուցային կետ։ Եվ մեր ներուժը պետք է օգտագործենք։ Դրա համար անհրաժեշտ են շրջանակային պայմաններ և խաղաղություն, իրավական պետություն, ազատ մրցակցություն։

Գերմանական ընկերությունները, ինչպես ասացի, մեծ ներդրում կատարելուց առաջ շատ հիմնովին ուսումնասիրում են այդ վայրը։ Փոքր և միջին ձեռնարկությունների համար այդքան էլ հեշտ չէ մեծ ներդրումներ կատարել հեռավոր երկրներում, բայց նրանք շատ հուսալի և վստահելի գործընկերներ են, երբ ճիշտ շրջանակային պայմաններ են տեսնում կոնկրետ երկրում։ Այդ պատճառով բարեփոխումները շատ կարևոր են, որոնք տեղի են ունենում Հայաստանում։ Դրանք շատ դժվարին են, մենք գիտենք նաև մեր գերմանական փորձից, և վստահ եմ, որ այս ամենը կտա իր արդյունքը։

Տիկնայք և պարոնայք,

Վարչապետ Փաշինյանն ինձ ասաց, թե ինչ պատկերացում ունի Հայաստանի զարգացման, ժողովրդավարության բարեփոխումների մասին, երկրի և հասարակության մասին, որն ուզում է խաղաղ ապրել իր հարևանների հետ և բարեկեցություն կառուցել։ Այդպիսի ժողովրդավարական զարգացման մաս է կազմում խորհրդարանական ընտրությունը, որը հունիսին տեղի է ունենալու Հայաստանում։ Խաթարող մի հանգամանք կա, որը բնական է դարձել, որտեղ ժողովրդավարության թշնամիները հիբրիդային եղանակով միջոցներ են ձեռնարկում, հատկապես՝ Ռուսաստանը փորձում է ինչ-որ վախեր սերմանել Եվրամիության և արևմուտքի հետ սերտացման, հարաբերությունների մերձեցման մասին և սխալ տեղեկություններ տարածել Եվրամիության արժեքների մասին՝ սաբոտաժ, ապատեղեկատվություն, դրոններ, ԱԹՍ-ներ, այդ եղանակով փորձում են ապատեղեկատվություն տարածել և ապակայունացնել իրավիճակը։ Դա տեղի է ունենալու, իհարկե։ Տեղի է ունենում նաև Ուկրաինայում, տեսնում ենք ամեն օր ավերածությունների տեսքով։

Եվ վերջում ցանկանում եմ ասել, որ ռուսական այդ ագրեսիոն պատերազմը պետք է կանգ առնի, կանգնեցվի, և այս օրերին մենք ինտենսիվորեն զբաղվում ենք այդ հարցով, որպեսզի արդարացի և երկարատև խաղաղություն հաստատվի։

Գերմանիան հստակ ուղեգիծ ունի, առանց Ուկրաինայի ու առանց եվրոպացիների հնարավոր չէ իրենց մասին որոշում կայացնել, և պարտադրված, թելադրված խաղաղություն չպետք է լինի Կիևի համար։

Տիկնայք և պարոնայք,

ժ

ՀՀ վարչապետն ու ԳԴՀ կանցլերը ստորագրել են ռազմավարական հռչակագիր ու հանդես եկել ասուլիսով

Поделиться в:

Доступные форматы для скачивания:

Скачать видео mp4

  • Информация по загрузке:

Скачать аудио mp3

Похожие видео

Խաղաղության գործընթացը որքանով է կապված Ձեր անձի հետ․ հարց Փաշինյանին

Խաղաղության գործընթացը որքանով է կապված Ձեր անձի հետ․ հարց Փաշինյանին

Մարդամեկը, Սերիա 10 / Mardameky

Մարդամեկը, Սերիա 10 / Mardameky

«Howo» մակնիշի 15 նոր աղբատար մեքենաներն արդեն աշխատում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում

«Howo» մակնիշի 15 նոր աղբատար մեքենաներն արդեն աշխատում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում

ՀՀ վարչապետի դիմավորման պաշտոնական արարողություն՝ ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպումից առաջ

ՀՀ վարչապետի դիմավորման պաշտոնական արարողություն՝ ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպումից առաջ

Омбудсмен подал иск о хищении и взяточничестве против Сары Дискайя, Davao West Engrs, GMA Integra...

Омбудсмен подал иск о хищении и взяточничестве против Сары Дискайя, Davao West Engrs, GMA Integra...

Անսպասելի էր ՌԴ հիբրիդային կարողության մասշտաբը. Ռումինիան և Մոլդովան ոչ ստանդարտ ուղի ընտրեցին

Անսպասելի էր ՌԴ հիբրիդային կարողության մասշտաբը. Ռումինիան և Մոլդովան ոչ ստանդարտ ուղի ընտրեցին

Путин обозначил шесть прорывных задач для России: демография, экономика, технологии

Путин обозначил шесть прорывных задач для России: демография, экономика, технологии

ՀՀ կառավարության նիստ․ ՈՒՂԻՂ

ՀՀ կառավարության նիստ․ ՈՒՂԻՂ

Արամը միացել է Նիկոլին ու դատում է սպանված եղբորը՝ Վազգենին. նա էր Գարեգին Բ-ի կողմնակիցը

Արամը միացել է Նիկոլին ու դատում է սպանված եղբորը՝ Վազգենին. նա էր Գարեգին Բ-ի կողմնակիցը

«Իրենց կարծիքով՝ հավասարակշռությունից հանելու ամենակարճ ճանապարհը արժանապատվությանը հարվածելն է»․

«Իրենց կարծիքով՝ հավասարակշռությունից հանելու ամենակարճ ճանապարհը արժանապատվությանը հարվածելն է»․

Փաշինյանն առանձնազրույց է ունեցել ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ

Փաշինյանն առանձնազրույց է ունեցել ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ

ՍիրաSoon 1

ՍիրաSoon 1

Կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 9-ի հերթական նիստը

Կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 9-ի հերթական նիստը

„Ukraińcy i Amerykanie się z nami nie liczą”. Bartosiak bez złudzeń

„Ukraińcy i Amerykanie się z nami nie liczą”. Bartosiak bez złudzeń

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԲԱԼԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՀ-ԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՉՄԵՐՁԵՆԱԼ ԵՄ-ԻՆ

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԲԱԼԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՀ-ԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՉՄԵՐՁԵՆԱԼ ԵՄ-ԻՆ

«ՀՀ-ն ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման պայքարի առաջամարտիկ» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ

«ՀՀ-ն ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման պայքարի առաջամարտիկ» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ

Grzegorz Braun przed sądem. Sędziego nazwał neosędzią i zarzucił mu stronniczość.

Grzegorz Braun przed sądem. Sędziego nazwał neosędzią i zarzucił mu stronniczość.

Հանդիպում ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ

Հանդիպում ԳԴՀ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ

Վարչապետն Արտաքին հարաբերություններիգերմանական ընկերակցությունում հանդես է եկել ելույթով

Վարչապետն Արտաքին հարաբերություններիգերմանական ընկերակցությունում հանդես է եկել ելույթով

Բոլոր հին գծերը կփոխարինվեն նոր տրանսպորտային միջոցներով. Տիգրան Ավինյան

Բոլոր հին գծերը կփոխարինվեն նոր տրանսպորտային միջոցներով. Տիգրան Ավինյան

© 2025 dtub. Все права защищены.



  • Контакты
  • О нас
  • Политика конфиденциальности



Контакты для правообладателей: [email protected]