Տաթևիկ Շախկուլյան┃Զավեն Թագակչյանի և Միհրան Թումաճանի մասին (Մեր երգերը և մենք)┃ Tatevik Shakhkulyan
Автор: Մերի Սերոբյան
Загружено: 2025-10-21
Просмотров: 101
«Մեր երգերը և մենք» նախաձեռնության կողմից յուրաքանչյուր ամիս կազմակերպվում են հայկական ավանդական երգերի բաց դասեր, որոնց կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ Նախաձեռնության նպատակն է տարածել մաքրամաքուր ժողովրդական երաժշտությունը։
Այս տարի՝ հոկտեմբերին, նշում ենք Կոմիտասի նշանավոր աշակերտներից մեկի՝ երաժիշտ, ազգագրագետ Միհրան Թումաճանի ծննդյան 135-ամյակը։ Եվ մեր միջոցառումն էլ հենց նվիրված էր իրեն՝ իր ուսուցչի գործը փայլուն կերպով շարունակող Միհրան Թումաճանին։
Մեր հյուրն էր երաժշտագետ Տաթևիկ Շախկուլյանը, ում հետ միասին էլ նորովի բացահայտեցինք Միհրան Թումաճանին, միասին սովորեցինք իր շնորհիվ պահպանված և մեզ հասած երգերից։
Միջոցառումը տեսագրեցին Աստղիկ Մախսուդյանը, Մերի Սերոբյանը։
«Մեր երգերը և մենք» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը՝ / hayerg
Տելեգրամ ալիքը՝ https://t.me/oursongsandwe
Ինստագրամում՝ our_songs_and_we
Доступные форматы для скачивания:
Скачать видео mp4
-
Информация по загрузке: